Կանադայում ՀՀ նախկին արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր ու նախագահ Արա Պապյանն իր facebook-յան էջում գրում է. «Ասում են ԿԿ լավ մենեջեր է: Ո՞նց իմացաք: Էդ մարդը երբեք ազնիվ բիզնեսի մեջ չի եղել, երբեք ոչնչի չի հասել իր ուժերով: Մի հատ արդյունք ցույց տվեք: Եղել է գազի մոնոպոլ ընկերության ղեկավար, որը պարզապես վերավաճառել է գազը:
Նա լֆիկից էլ վատն է: Լֆիկը գոնե իր բերած ապրանք է ծախում, իսկ ԿԿ պաշտոնի չարաշում է իրականացնում՝ մեր սահմանին հասած գազը ծախում ինքն իր վրա և երկու անգամ թանկ գնով տալիս բնակչությանը: Ամեն ձմեռ այս մարդն անձամբ քեզնից առնվազն 50 հազար դրամ է գողանում»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: