Վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ հանրապետության գլխավոր դատախազությունում պարապ չեն նստած, ու գործեր են նախապատրաստվում Ազգային ժողովի մի շարք պատգամավորների դեմ: Հայտնվում է, որ առաջատար եռյակը կազմում են հոգով-սրտով հանրապետական, պետության հաշվին հեռախոսով խոսելու անսանձ մոլուցք ունեցող, սակայն խոսացածի վճարումից չարամտորեն խուսափող Հերմինե Նաղդալյանը, օֆշորային գոտիներում ակտիվ գործունեություն ծավալելու մեջ առայժմ ինտենսիվ կասկածվող, հայաստանյան բանանի արքա ու նույնքան հանրապետական Քեթրինի Միհրանը (Միհրան Պողոսյան) և ոչ պակաս օդիոզ կերպար, բոլոր ժամանակների իշխանությունների ու կուսակցությունների հավատավոր, ընկերների հաշվին կառուցած դղյակների տեր ու տիրակալ դարձած, ակնհայտորեն ոմն մեկի ղեկավար հրահանգով ԲՀԿ մտած (ավելորդ ականջ ունենալը ոչ մեկին չի խանգարի), «Ծառուկյան» դաշինքով Ազգային ժողով անցած Իշխան Զաքարյանը, որի կասկածելի անցյալի մասին այդ նույն ժողովում պարբերաբար խոսել է այն ժամանակ շարքային պատգամավոր, ներկայումս հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: