Վիկա Հարությունյանը իր facebook-յան էջում գրում է. «Պարոն Սարգսյան, գիտե՞ք, նախկինում ես երազում էի, որ Դուք մահանաք, գնաք էն մեր կրասավչիկ Լյուցիֆերի մոտ, հանդիպեք նրա կրակե աչքերին, ազգին ուրացածի ու զինվորի արյունով ներկված հող ծախածի Ձեր պիղծ հայացքով նայեք արդարության վառվող աչքերին, կկոցեք նրանք ու երկրին դավաճանած ամոթով ուզենաք հետ գալ իմ երկիր, չոքել յուրաքանչյուր հայի առաջ ու տենչալ նրանց ներողամտությունը.

Բայց չէ, ես Ձեր նման չեմ (փառք Տիեզերքին), ես ներել գիտեմ, ես գիտեմ ապրել.
Հիմա ես երազում եմ, որ Դուք ապրեք երկա՜ր-երկա՜ր, ներողամտությամբ Ձեզ թողած Պրոշյանի ամառանոցում ամեն առավոտ զարթնեք ու շնչեք մեջ երազած ու իմ ժողովրդի բերած ազատ, անՍերժ Հայաստանի ֆիլտրված օդը, նայեք այն արևին, որի լույսին Դուք, կներեք, իրականում արժանի չեք, ապրեք ու քայլեք այն Հայաստանում, որը երբեք չի եղել ու ՉԷ Ձերը, ենթարկվեք ՀՀ իրավագիտակից քաղաքացու օրենքին ու վերջապես հասկանաք, որ Դուք ավելորդ էիք, որ Դուք անտեսված էիք, մերժված ու անարժան էիք իմ հողում, որ Դուք ավելի ծիծաղելի ու խեղճ էիք, քան ապրիլի 22-ի Ձեր մարտիմեկյան էժան սպառնալիքը, Դուք ուղղակի Մարիոյի խաղի սովորական աշխարհ էիք, որը մենք Քայլելով անցանք.

Շնորհավոր ծնունդդ Սերժ Սարգսյան

Շնորհավոր ծնունդդ երևույթ, որը իմ երկրին ու ազգին ստիպեց կոտրել չկոտրվողը, ծալել չճկվողը, փշրել կարծրատիպերը, հավատալ երազանքին ու նվաճել իրենից գողացած անհասը
Ապրեք երկա՜ր

Զարթնեք հարյուրավոր առավոտներ, քնեք այն երանելի երկրում, որը անիրական հեքիաթ է առանց Ձեր` թվացյալ ու երբևէ փորձության չարիք թվացող անտանելի ներկայության
Երկրի տեր 7%-ը Պաչում ա»։

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: