Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եկեք մի բան էլ ասեմ ի պաշտպանություն Սաշիկի: Ուրեմն ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարում է, թե Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելիս ոստիկանությունը տեղյակ չի եղել, որ նրա զենք օրինական է, թե՝ ոչ: Այդ փաստն ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել և պարզվել է, որ զենքերն օրինական են: Դե հիմա այս պարագայում մի հատ կտրվեք, որ խոսքը գնում է հայ հասարակության չսիրված կերպարներից մեկի, Սաշիկի մասին ու պատկերացրեք թե խոսքը գնում է ասենք հենց ձեր մասին: Պատկերացրեք որ ձեզ կանգնացնում են, հրապարակային կերպով անհիմն չոքացնում են ավտոմեքենայի վրա, ինչը իր մեջ պարունակում է նվաստման էլեմենտներ, անհիմն կերպով տանում են ոստիկանություն (քանի որ վերջում պարզվում է որ ձեր մոտ ամեն ինչ օրինական է), հետո էլ ասում են դե լավ, հիմա կարող ես գնալ տուն: Վալերի Օսիպյանը իր բերանով խոստովանվում է, որ Սաշիկին բաժին տանելու ոչ մի հիմք չի եղել, քանի որ իրենք տեղյակ չեն եղել, որ զենքը եղել է ապօրինի: Բա եթե տեղյակ չեք եղել, չեք ունեցել այդ կապակցությամբ հիմնավոր օպերատիվ տվյալ, հիմնավոր կասկած, ի՞նչ եք մարդուն բերման ենթարկել: Այսինքն՝ մարդը առանց որևէ հիմնավոր կասկածի բերման է ենթարկվել, ինչը նշանակում է, որ դա ընդամենը եղել է Օսիպյանի կամ իրեն այդ հրամանը տվողի քմահաճույքը:
P.s Նույն կերպ մի տարի առաջ ոստիկանությունը ինձ Հյուսիսային պողոտայից ապօրինի կերպով բերման ենթարկեց, հայտարարելով, թե իր մոտ եղել են կասկածներ, որ իմ մոտ կա դանակ: Պազվեց, որ իմ մոտ ոչ մի դանակ էլ չկար, սակայն այդպես էլ ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության իրենց կատարած այդ քայլի համար ու ակնհայտ է, որ այդ գործելաոճը շարունակվում է…
P.s. s. Շատերը ծափահարելով Սաշիկին բերման ենթարկելու կապակցությամբ, չեն հասկանում էլեմենտեր մի բան: Եթե հասարակությունը այսօր թույլ ա տալիս ու ողջունում ա որ խախտվի ինչ-որ մեկի իրավունքը, կապ չունի որ այդ ինչ-որ մեկը Սաշիկն ա, շատ հանգիստ այսօր էլ, վաղն էլ կխախտվեն ձեր իրավունքները, ու շատ ավելի վատ կերպով:
P.s.s.s. Տարիներ շարունակ օդում կախված են լուրեր Սաշիկի կողմից բիզնեսներում զանգվածաբար փայ մտնելու մասին ու այս պարագայում ոստիկանությունը փոխանակ Սաշիկին անհիմն տաներ ու բաց թողներ, պետք ա հասարակությանը ներկայացնի այդ լուրերի իսկությունը ապացուցող կամ բացառող հիմնավոր փաստեր: Հասարակությունը հաստատապես հենց դա ա սպասում...»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: