Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի փոխանցմամբ Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը 255 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մինչ օրս վավերացրել էին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան: Հիշեցնենք նաև, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: