Շմայսի «զինանոցը» օրինական էր, Սաշիկի «Բերետան» օրինական էր, Սաշիկի «կողքի մարդկանց» «Բայկալներն» օրինական էին, ոստիկանապետ Օսիպյանն էլ ամեն բանից ու ինքն իրենից գո՜հ է, որ ամեն բան էսքան օրինական է: Շմայսի պես գո՜հ է:

Ափսոս Ղազարյան Վաչիկը տարբերակ չթողեց իրենից գոհ լինելու. անխիղճը հենց էս «խառը մոմենտին» միլիոններով դոլար էր մանրում ու միլարդներով դրամ հետ գցում: Տնաշենը մի գարաժ փող էր կուտակել:

Փաստորեն, ումից գոհ չեն, դրա տնից էլ գոհ չեն, իսկ ումից գոհ են, սաղ տնից գոհ ու շնորհակալ են:

Եւ ուստի, որ հանրությունն էլ գոհ լինի, որ դուք էդքան գոհ եք, ու դժգոհ չլինի անհետևողականությունից, կանխավ կողմնորոշվեք ու հայտարարեք՝ ումից հաստա՛տ գոհ չեք, մի հատ ցուցակ կազմեք ու «Огласите весь список, пожалуйста!!!»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ