Գասպար Մարտիրոսյանն իր facebook-յան էջում գրում է. «Մենք՝ Մաշտոցի 47 հասցեի և առհասարակ Մատենադարանին հարող հսկայական տարածքի բնակիչներս, ֆուտբոլի ֆանատների ցնծություն ապրեցինք, երբ իմացանք, որ Դուք, պարո՛ն վարչապետ, նախագահական էդ սաունայաշատ նստավայրից ՀՀ նախագահ նշանակվածին ու իր ողջ խորովածասեր էքսպեդիցիոն կորպուսին պատրաստվում եք տեղափոխել Բաղրամյան 26: Անհարմար էլ է ասելը, վերջապես կկտրվեն մեր ու մեր էրեխեքի բերաններից գնացող լոզերը: Ինչքա՞ն կարելի է ամեն օր խորովածի հոտ առնել ու էրեխեքին, հղի հարսներին բացատրել, որ էդ խորովածը պապան չի անում, էդ խորովածը տելեվիզրի միջի այ էն չաղ, Անգլիայից եկած ձյաձյան է անկուշտի պես ամեն օր անում: Մենք հրաշալի հասկանում ենք, պարոն վարչապետ, որ օրերից մի օր նույն մտահոգությամբ ձեզ կդիմեն և Բաղրամյան 26-ի բնակիչները, բայց թե կարծում ենք, որ Դուք այս հարցին կտաք արմատական լուծում»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: