-Էս հիմա ո՞նց հականանք, -կեղեքվում էր ֆեյսբուքյան էջերում Շուշան Պետրոսյանի վերը ներկայացրած նկարները տեսած ու փութով մեր կայք զանգած քաղաքացի Պարույր Մարտիրոսյանը: -Ո՜նց, -չէր հանգստանում հուզմունքից խեղդվող քաղաքացին, -դատելով Շուշանի դոշի գրածից, իրավունք ունե՞մ մտածելու, որ մեր վարչապետի իրականացրած հեղափոխության գաղափարական նախատատը փաստորեն Շուշանն է եղել: Բա էս դեպքում էդ աղջիկն ինչո՞ւ է զադնի դրել, ՀՀԿ-ի փտած գրկում թսխել: Տաք է՞ եղել: Ժողովուրդ ջան, մի հոդաբաշխ բացատրություն տվեք հասկանամ, ախր խելագարվում եմ: Հետո մի բան էլ ձեռքի հետ իմանամ` հեղափոխություններում նման բանագողություններն արգելված բան չե՞ն, թույլատրվում ե՞ն: 

Հ.Գ. Գալուստ Սահակյանի հնարավոր զանգի դեմն առնելու նպատակով ասենք, որ մենք տեղեկացված չենք, թե ով է հեղափոխության նախապապը: