Էդգար Հարությունյանն իր facebook-յան էջում գրում է. «Ես էդպես էլ էնքան էլ լավ չեմ հասկանում ինչքան կարելի է բռնել-բաց թողնել: Աչքիս էս մեր իրավապահները հաստատ Սերժի Սաշիկ են խաղում այսինքն՝ 50-50: Մանվելի դեպքը աչքս չկոխեք, բացառություն է նա ձեզ հետ ոչ տուշոնկով էր կիսվելու, որ էլ զգուշոնկով: Տո եթե ճիշտը խոսենք, նա սկի առյուծների ու վագրերի հետ չէր կիսվում, ուր մնաց իրավապահների: Ուրիշ բան Շմայսի պես պնդուկ տղեն, որին ինչ արին, գոհ մնաց, էնքան գոհ, որ օրը մեկ զենք է գտնում իր օբյեկտներից ու օրենքի տառին համապատասխան վազում ԱԱԾ: Բայց ընչի մենակ Շմայսը, նրանից զիլ տղեք էլ կան: Ասում են էս է Տարոնն է երգելու: Մի բան էլ ասեմ: Ճիշտն ասած ականջովս ընկել է, թե բերման բերելուց Սաշիկը Օսիպյանին հարցրել է իրա կերած էն բաների համար քանի տարի է հասնում, էս Օսիպյանն էլ հո Վովայի բջությունը չունի որ հասկանա, թե սրա մտքինն ինչ է, դուզ-դուրան ասում է տաս տարի: Ստեղ Սաշիկն ընկնում է իր վերջին տարիների վնուշկեքի մեջ, թե տասը չգիտեմ, իմ իմացածը կիսովի է՝ 50-50:
Հետո ժող ջան, էդի ճիշտ է, որ Սաշիկին միլիցիացիուցյունից կարտեջով-միգալկեքով այրոպորտ են տարել: Թե չէ էս ամառվա կեսին էդ մարդն ուր է չկա: Էս տարիքում հո պիոներական ճամբար չէր գնալու»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: