Ժամեր առաջ լուրեր տարածվեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Սկզբնաղբյուրը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էր «Ազատությանը» տված իր տեղեկատվությամբ: Սակայն քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը «Հետքին» վստահեցրել է, որ տարածված տեղեկատվությունը իրականության չի համապատասխանում։

Հ.Գ. Չենք զարմանա, եթե փոքր անց տեղեկատվություն տարածվի, որ հիմա էլ ապատեղեկատվություն է տարածել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Հեղափոխական ժամանակներ են, խառնակ ժամանակներ: Ամեն ինչ էլ լինում է: