Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ և, կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որ պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի», -ասել է Խաժակյանը:
Քաղաքապետի այդ քայլը «Ելք» խմբակցության ղեկավարը ստեղծված իրավիճում կանխատեսելի է համարում։ Երևան քաղաքի ավագանու նախորդ նիստից բացակայելը, համացանցում հայտնված տեսանյութերն ու իր հետ կապ ունեցող կազմակերպությունների հանդեպ հարուցված քրեական գործերն էլ, ըստ նրա, դրան էին տանում: