Սպարտակ Պետրոսյանն իր facebook-յան էջում գրում է. «Ի՞նչ է կատարվում հոգումդ, երբ այսպիսի տուն, հայրենիք ես ուզում թողնել զավակներիդ:Որքա՞ն գումարով կհամաձայնես, որ երեխադ ապրի այսպիսի տեղ:Ի՞նչ տնտեսական գործոն, կամ պարտավորություն ինչ որ անհայտ ներդրողի հանդեպ կարող է արդարացնել բնության ասյպիսի սպանդը:Որքա՞ն է պետք, որ թողնենք մորթեն մեր Հայրենիքը:Արդյոք այսպիսի Հայաստանի համար են պայքարել ազատամարտիկները, արդյո՞ք այսպիսի Հայաստանի համար ենք մենք պայքարել ու պայաքարում:Ի՞նչ ես կարծում, ինչ կզգային այն բոլոր նահատակները, ապրիլյանի հերոսներից մինչև սուրբ Վարդան, որոնք իրենց կյանքը դրել են հայրենիքի զոհասեղանին, տեսնելով, որ Հայաստանը նմանատիպ մի գերեզմանի է վերածվել:Մի պահ պատկերացրա, թե ինչ կլինի մի քանի տասնամյակ հետո մայր հողի հետ, եթե ընդամենը մի քանի ամսում այսպիսի աղետ է գալիս հայրենի բնության վրա:Մտածիր, սիրիր ու պահիր հայերնիքը որ ապրի հավերժ Հայոց պետությունը»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: