Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը նոր կառավարության ձևավորումից հետո խորհրդի առաջին նիստն էր։ Բնականաբար քննարկված հարցերի առնչությամբ եղած տեղեկատվությունը չափազանց սեղմ է ու ընդհանրական ձևակերպումներով, սակայն դժվար չէ կանխագուշակել, որ մասնավորապես վերջին զարգացումների ֆոնի վրա քննության է առնվել, այսպես կոչված, նախիջևանյան թեման, երբ հայկական կողմի թույտվությամբ մի խումբ ադրբեջանցիներ այցելել են իրենց հարազատների գերեզմաններ, իսկ դա ստի վրա հիմնված ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացրել է որպես հողերի «գրավում»։

Կարճ հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև Պաշտպանության նախարարի զեկույցի բովանդակությանը, որը ՊՆ-ում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին է եղել։