Ոստիկանությունն այսօր «Անի» հյուրանոցից դուրս գալիս բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ով հանրության մեջ առավելապես ճանաչված է որպես Սաշիկ՝ չհաշված նրա հանրային բնութագիրը պայմանավորող մնացյալ անուն-մականունները: Ձերբակալության ժամանակ վախի զգացողությունից կտրուկ վատացել է Ալեքսանդր Սարգսյանի ինքնազգացողությունը, բարձրացել է շաքարը։ Նրան ցույց է տրվել անհրաժեշտ բժշկական օգնություն: