Ոսկան Սարգսյանը գրում է. «Մանվել Գրիգորյանը բռի է, բռի ձեւով էլ գողացել է Արցախի զինվորի համար նախատեսված օգնությունը: Ե՞րբ են բերման ենթարկելու փողկապավոր, կիրթ ու գրագետ, Հայաստանի բյուջեից հսկայական փողեր գողացածներին: Նրանց գտնելը դժվար չէ, բավական է աուդիտ անել Հայաստանի վերցրած վարկերը եւ դրանց մսխումը, պետբյուջեից ամեն տարի արված մեծ ծախսերը: Գնացեք մեծ փողերի հետեւից եւ կգտնեք մեծ հանցագործների: Դրանց հայտնաբերումը դժվար չէ, քանի որ պետական պաշտոնայի չոր աշխատավարձով հսկայական դղյակներ չեն սարքում, արտասահմանում գործարաններ ու հյուրանոցներ չեն գնում»:

Մեր կողմից. Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: