Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի Սենեգալ-Ճապոնիա հանդիպումը: Հաղթանակը կողմերից յուրաքանչյուրի առաջ բացում էր փլեյ-օֆի ճամփան, սակայն համառ մրցակցությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Ի դեպ երկու անգամ էլ ճապոնացիներն են եղել հետապնդողի դերում: Քիչ անց կկայանա այս խմբի երկրորդ՝ Լեհաստան-Կոլումբիա դիմակայությունը: Բոլոր չափանիշներով խմբի ակնհայտ ֆավորիտների անվան դիմաց տհաճորեն շողշողում է զրո միավորը: Անկախ երրորդ հանդիպման արդյունքից՝ պարտությունը կողմերից յուրաքանչյուրին կզրկի առաջնությանը մասնակցելու հետագա հնարավորությունից: