Խմբային /F/ առաջին հանդիպումում մեքսիկացիներից կրած պարտությունից հետո աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին դարձյալ շատ մոտ էր միավոր կորցնելուն: Երկրորդ խաղակեսի սկզբնամում կարողանալով վերականգնել հաշվի հավասարությունը՝ նրանք շվեդների հետ դիմակայությունում տևական ժամանակ ոչ միայն չէին կարողանում հասնել ավելիին, այլև խաղավարտից մոտ տասը րոպե առաջ մնացին տասը հոգով: Թվում էր, թե գերմանացիները դատապարտված են, սակայն հավելյալ ժամանակի հինգերորդ րոպեին Տոնի Կրոսի հարվածը հաղթանակ բերեց նրանց՝ 2:1: Երեք միավորով Գերմանիայի ընտրանին խմբային երկրորդ-երրորդ տեղերն է կիսում օրվա իր վիզավիի հետ, իսկ առաջին հորիզոնականում երկու խաղից հետո նույնքան հաղթանակով Մեքսիկայի հավաքականն է: Այն արդեն իսկ նվաճել է փլեյ-օֆում հանդես գալու իրավունքը: