Հնդկական քաղաքներից մեկի բանկոմատ անհայտ ճանապարհով մի առնետ է մտել ու մեծ քանակությամբ թղթադրամ կերել:
Ախորժակի հարց է, բան չես կարող ասել:
Վնասը կազմել է մոտ 42 հազար ամերիկյան դոլար: Առնետին սատկած են գտել:
Մեր երկրի բյուջե մտել է ոչ թե մեկ առնետ, այլ առնետների հսկա բանակ: Լափել են ինքնաբո՛ւխ, անմնացո՛րդ, անհա՛գ:
Ի տարբերություն հնդկականի, մերոնք չեն սատկել՝ տռզել են անսահմանորեն ու երկրին սպառնում են խեղդող գարշահոտով:
Սակայն ի տարբերություն հնդկականի, մեր առնետները միայն մաքուր փողի սիրահար չեն:
Սրանք ամե՛ն ինչ են ուտում ու հասել են այնպիսի կատարելության, որ պատրաստ են անգամ իրար հոշոտել՝ անգամ առանց մեր ու մանուկ խնայելու:
Ի միջի այլոց այս իրար ուտելն այն դեպքերի շարքից է, որ ուզում ես սրտանց ասել՝ տղերք, ինչքան կարող եք իրար շատ կերեք: Դա ձեր ամենազնիվ արարքը կլինի երկիրը ձեզ նման տականքներից ազատելու գործում: