Հասմիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մանվելի հարսը՝ լեդի Հակոբի դուստրը գրառում է կատարել, որ անարդար է Մանվելին առաջինը պատժելը և նշել անուններ, թե ումից պետք էր սկսել:

Նախ՝ հարսիկը և Մանվելի մերձավորները, եթե լինենք անկեղծ, էսքանից հետո գոնե միառժամանակ պետք է, որ պապանձվեին, քանզի էդ էրեխեքի գրած նամակները դեռ բոլորիս աչքի առաջ են...

Երկրորդ՝ խորհուրդ կտայի հանգիստ իրենց դարդով տապակվեին, քանզի ԱԱԾ-ն շատ լավ գիտի, թե ումից է պետք սկսել:

Երրորդ՝ լավ, չեն հասկանում, որ հարս ու սկեսուր իրենց պահվածքով էլ ավելի են խայտառակում առանց այն էլ խայտառակված իրենց ընտանիքը:

Բացի այդ էլ ազնվության համար հարսիկը առաջնային իր հոր՝ Լեդի հակոբի անունը գուցե վկայակոչեր???????

Հ.Գ. Իսկ սկանդալային Ժամանակ թերթոնին էլ մի խորհուրդ. առանց այն էլ ամբողջ հայությունը աշխարհի ամենատարբեր ծայրամասերում այս օրերին պատեհ-անպատեհ Մանվելի ընտանիքին է հիշատակում, կարիք չկար՝ «հարսիկի» էմոցիոնալ գրառումը հրապարակայնեցնելով՝ ավելորդ անգամ կրակի վրա յուղ լցնեիք:

Մեր կողմից Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած  ուղղագրական, կետադրական, մտքի, ոճական սխալների համար, ինչպես նաև լրատվության անհավաստիության: