Խորվաթներից կրած 3:0 հաշվով պարտությունից հետո D խմբում աննախանձելի վիճակում է հայտնվել Արգենտինայի ընտրանին, որի ակտիվում ընդամենը մեկ միավոր է: Ստեղծված իրավիճակում նրանց համար միակ լուսավոր բանն այն կլիներ, եթե նիգերացիները կարողանային հաղթել կամային բարձր հատկանիշներ ունեցող իսլանդացիներին: Հուրախություն Մեսիի ու նրա թիմակիցների, Նիգերիայի ընտրանին կոտրել է մրցակցի դիմադրությունն ու առավելության հասել երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Հիմա մնացածն Արգենտինայի ընտրանու ձեռքում է: Եթե այն խմբայինի երրորդ խաղում կարողանա առավելության հասնել նիգերացիների նկատմամբ, ապա մրցելույթներն աշխարհի առաջնությունում շարունակելու հույս կա: Սակայն այդ հաղթանակը արգենտինացիները պիտի փորձեն կռել հնարավորինս խոշոր հաշվով, որպեսզի չընկնեն լրացուցիչ գործակիցների մամլիչի տակ այն դեպքում, եթե իրենց հերթին մեկ միավոր ունեցող իսլանդացիներն էլ առավելության հասնեն վեց միավորով փլեյ-օֆում հանդես գալու իրավունքը ձեռք բերած խորվաթների նկատմամբ: