Երեկ երեկոյան դրամատիկ ելքով է ավարտվել E խմբի Սերբիա-Շվեյցարիա դիմակայությունը: Սերբ Միտրովիչի գոլին մրցակիցը կարողացել է պատասխանել մոտավորապես հիսուն րոպե անց (Ջագա), ապա և 90-րդ րոպեին խփել հաղթական գնդակը: Գոլի հեղինակը ողջ խաղը փայլուն անցկացրած Շաքիրին է եղել: Այս հաղթանակը շվեյցարացիներին բերել է փլեյ-օֆում հանդես գալու հնարավորություն, քանի որ խմբային վերջին հանդիպումում չորս միավոր ունեցող բրազիլացիները մրցելու են երեք միավոր ունեցող սերբերի հետ ու այդ դիմակայության ցանկացած արդյունք լինելու է հօգուտ Շվեյցարիայի ընտրանու: