Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին.
«Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին! Կաշը գնաաաաաց )))», -գրել է նա: