Լոնդոնի «Չելսին» ակտիվ պայքար է սկսել իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար: Ֆուտբոլիստի համար թուրինցիները պահանջում են ութսուն միլիոն եվրո: Շատ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նրա վրա աչք ունի դրած և հանրահայտ «Բարսելոնը»: Կատալոնյան ակումբը մասնավորապես նրան տեսնում է մրցելույթներն ակումբում արդեն իսկ ավարտած Անդրես Ինիեստայի փոխարինողի դերում: Անցած մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է 44 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում: