Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է անցկացրել Շմայս մականունով նախկին պատգամավոր, խորհրդարանի երբեմնի նիստերում Նիկոլ Փաշինյանի երդվյալ հակառակորդ Առաքել Մովսիսյանի տանը: Խուզարկությունից անչափ տպավորված խուզարկվողը չափազանց գոհ է մնացել օրենքի տառով ու բառով ԱԱԾ-ի իրականացրած գործողություններից: Շմայս Մովսիսյանն այնքա՜ն է գոհ մնացել կատարվածից, որ քիչ է մնացել Ձեր դատին հանձնվող տեսանյութում ԱԱԾ-ից խնդրեր որքան հնարավոր է իրենց տանը հաճախակի նման խուզարկություններ կազմակերպեն: Ակնհայտորեն շատ շուտով չի ուշանա և այն տեսագրությունը, որտեղ Առաքել Մովսիսյանն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն կհայտնի իր անձնական վարսավիրը դառնալու համար:
Հ.Գ. Տղե՜րք, որ իշխանությունը կորցնելուց հետո պիտի նման փափկասուն փիսիկներ դառնայիք, բա ո՞ւր էիք այդպես անսահմանորեն մեծամտում, բռնաբարելուց ու զանազան այլ բաներից խոսում` խորհրդարանը վերածելով քուչի բազարի: