ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ աշխատանքի ազատման դիմում է գրել: «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն այդ պաշտոնը ստանձնել էր մայիսի 21-ից: