Ավստրալիայի հավաքականի հետ բավականին ծանր խաղում հաղթանակ տոնելուց հետո /2:1/ ֆրանսիացիներն անհամեմատ համոզիչ էին պերուացիների հետ խաղում` չնայած հաղթանակի նվազագույն հաշվով լինելուն: Ի դեպ Կիլիան Մբապեի այս գոլը նրան դարձրեց աշխարհի առաջնություններում մրցակցի դարպասը գրաված ամենաերիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստը: Հավաքած վեց միավորը Ֆրանսիայի ընտրանուն տվեց փլեյ-օֆում հանդես գալու իրավունք: Ցավոք մունդիալը լքում է Պերուի բավականին համակրելի հավաքականը` կրած երկու պարտությունն արեցին իրենը: