Ինչպես հայտնի է, ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունն առաջինն է, որտեղ վիճելի պահերի համար գործադրվում են տեխնիկական միջոցներ: Այն արդեն մի քանի անգամ կիրառություն գտել է և ավելի քան տեղին էր Դանիայի հավաքականի դեմ Ավստրալիայի ընտրանու այսօրվա դիմակայությունում: Տեսագրության դիտումից հետո հանդիպման մրցավարը տասնմեկմետրանոց է նշանակել հօգուտ ավստրալացիների: Սիստոն հարվածել է անվրեպ՝ իր թիմին փրկելով անխուսափելի պարտությունից՝ 1:1: Այս ոչ-ոքին Ավստրալիայի ընտրանուն հնարավորություն տվեց դեռևս մնալ փլեյօֆյան եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը պահպանած թիմերի թվում: