Կոռուպցիայի դեմ մղվող պայքարի` վարչապետի իջեցրած հրահանգի շրջանակներում ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը գտնում է, որ իր ղեկավարած կառույցը կաշկանդված չէ ոչնչով ու հավելել է, որ պաշտպանության նախարարությունում չկան անձեռնմխելի կադրեր, այդ թվում և գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: «Չկա մեկը, որի նկատմամբ ես ունեմ կաշկանդվածություն ու քայլեր չեմ անելու, բայց ես կարծում  եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ, որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները», -ասել է նա:
Ճիշտն ասած մի փոքր ստացվում է «Կովկասի գերուհին» կինոնկարի հայտնի դրվագի պես, որտեղ, Նինային նկատի ունենալով, Աջաբրայիլին մարմնավորած հերոսը ասում է, թե «ով մեզ խանգարում էր, նա էլ կօգնի մեզ»: