Մարոկկոյի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1:0) Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը գովեստի խոսքեր է ասել Քրիշտիանու Ռոնալդուի մասին, ով, ի դեպ, պորտուգալացիներից միակն է, որ այս առաջնությունում գոլեր է հեղինակում: Հիշեցնենք, որ այս մեկի կողքին նա երեք գոլ էլ խփել էր իսպանացիների հետ խաղում՝ դառնալով ոչ միայն հեթ տրիկի հեղինակ, այլև թիմին փրկելով պարտությունից. «Քրիշտիանուն նման է պորտվեյնի: Նա տարիքի հետ ավելի լավն է դառնում։ Ի տարբերություն մյուսների, Ռոնալդուն անընդհատ զարգանում է: Նա գիտի իրեն և այն, ինչ  կարող է անել»: