Ըստ «Russia Today»-ի՝ ճաշի «թեման» էլի «աշխարհին սպառնացող ռուսական վտանգն» է… «Սեղանապետը»՝ Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհուրդը, ճաշի է հրավիրել Ուկրաինայի ռադայի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների, Լիտվայի ու Լեհաստանի սեյմերիի խոսնակներ Անդրեյ Պառուբիին, Իրակլի Կոբախիձեին, Անդրիան Կանդուին, Վիկտորաս Պրանցկետիսին, Մարեկ Կուխչինսկիին: Բոլորը, բացի վերջինից, հրավերն ընդունել են (վերջինս կուղարկի իր տեղակալին): Հրավիրվածները հա՛մ կուտեն, հա՛մ կգանգատվեն Ռուսաստանից ու նրա ագրեսիվ քաղաքականությունից, նամանավանդ «Северный поток-2»-ից:


Ու մեզ զարմացրեց, գիտե՞ք ինչ. լա՜վ, Ուկրաինան, Լեհաստանն ու Լիտվան, գանգատվում են, հասկանալի է. դրանք իրենց տրանզիտի մենաշնորհն են կորցնում, բա Մոլդովան ու մանավադ Վրաստա՞նն ի՛նչ են կորցնում ու ի՛նչ են շահում: Եթե Վրաստանն ուզում է, որ Ռուսաստանից Եվրոպա գնացող գազատարը իր տարածքով անցնի, միգուցե մենք էլ գնանք էդ ճաշին ու, կուշտ կերած, պահանջենք, որ էդ գազատարը Քռի ջրերի տակով անցնելուց մի հատ էլ Զանգվի ջրերով ցայվի, նոր Բալթիկ ծովով գերմանական Գրայֆսվալդ մտնի:
Հը՞, ինչ ասիք: Բա պիտի ինտեգրվե՞նք, թե՝ չէ:

Գեւորգ Ստեփանյան