Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն օր չկա, որ անակնկալ չմատուցի: Նախորդ օրը նույն 2:1 հաշվով են ավարտվել Կոլումբիա-Ճապոնիա ու Լեհաստան-Սենեգալ դրմակայությունները, երկուսում էլ հաղթանակը տոնել են պայմանական հյուրերը: Հանուն ճշմարտության պիտի նշել, որ Կոլումբիա-Ճապոնիա մրցակցությունում հենց խաղասկզբից է ամեն ինչ վատ դասավորվել լատինաամերիկացիների համար: Ձեռքով խաղի համար արդեն երրորդ րոպեից դաշտից հեռացվել է Սանչեսը: 11-մետրանոցն իրացրել է Կագավան: Կոլումբիացիներն առաջին խաղակեսում վերականգնել են հաշվի հավասարությունը, սակայն հանդիպման 75-րդ րոպեին Օսակոն ձևակերպել է իր հավաքականի համար հաղթական հաշիվը:
Սենեգալցիների հետ մրցակցությունում ՚մահվանՙ փորձություն են անցել լեհերը: Խաղավարտից չորս րոպե առաջ Կրիխովնյակի կողմից դապասի գրավումը հույսի ալիք է բարձրացրել լեհերի մոտ, սակայն ավելին չի հաջողվել անել: Այս երկու դիմակայությունների արդյունքով H խմբի առաջին երկու տեղերում են այն թիմերը, որոնք, ըստ տրամաբանության, պիտի որ լինեին ստորին հորիզոնականներում: