Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում շարունակում է հաճելիորեն զարմացնել Ռուսաստանի ընտրանին: Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ մեկնարկային խաղում միանգամայն անսպասելի խոշոր հաշվով (5:0) հաղթանակ տոնելուց հետո այն առավելության է հասել և եգիպտացիների նկատմամբ՝ 3:1: Հավաքած վեց միավորը ռուսներին հնարավորություն տվեց, անկախ վերջին հանդիպման արդյունիքից, դուրս գալ փլեյ-օֆ: Փաստորեն Ռուսատանի ընտրանին շահեց ոչ միայն առաջնության առաջին խաղը, այլև դարձավ հաջորդ փուլ դուրս եկած առաջին հավաքականը:

Ինչ վերաբերում է Եգիպտոսի ընտրանուն, երկու պարտությամբ այն իր համար տհաճ ելքով փաստորեն ՙլուծեցՙ առաջնությունը վաղաժամկետ լքելու խնդիրը, քանզի դժվար է հավատալ, որ առաջին խաղից հետո երեք միավոր ունեցող Ուրուգվայի ընտրանին չի շրջանցի Սաուդյան Արաբիայի հավաքականի արգելքը: