Քիչ առաջ գործարար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ պատգամավորը ՀՀ կառավարությանն է դիմել տարկետման վերաբերյալ որդուն` Նվեր Ծառուկյանին, միջնորդության ցուցակից հանելու մասին: Տեղեկացնենք, որ գործարարի որդին ուսանում է անվճար համակարգում, մինչև 2021 թվականն օգտվում է տարկետման իրավունքից: Հիշեցնենք, որ նորօրյա Հայաստանում օրինականության առաջին դասը տվողը Նիկոլ Փաշինյանն էր իր որդիով: Կարծես թե երկրում հաստատվում են համակեցության նորմալ կանոններ ու հրաշալի է, որ այն սկսվում է հանրային դեմքերի զավակների օրինակով: Եթե այսպիսին է լինելու ընթանալիք ճամփան, ուրեմն փառք մեզ ու մեր Երկրին: