Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը, որի քննության էր ներկայացված պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Նշենք, որ գեներալի համաձայնությամբ հարցը քննարկվել է նրա բացակայությամբ:
Խնդրո առնչությամբ զեկուցել է հանրապետության գլխավոր դատախազը, որից հետո եղել են պատգամավորների ելույթներ: Հաջորդած փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 77 կողմով ու 3 դեմով (2 քվեարթերթիկ անվավեր է ճանաչվել) Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկությունն էր անցկացրել Գրիգորյանին պատկանող տարածքներում, հայտանաբերել մեծ թվով զենք-զինամթերք, Ղարաբաղի, հայոց բանակի համար հանգանակված օգնություն (սննդամթերք, դեղորայք, հագուստ, աձնական հիգիենայի պարագաներ` ընդհուպ մինչև զուգարանի թուղթ):