Ավա՜ղ, «գեղուհուն» բավարական գրանցմամբ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) լիդեր, Գերմանիայի ներքին գործերի՝ «գեղագիտական ճաշակից զուրկ» նախարար Հորսթ Զեեհոֆերը վերջնագիր է ներկայացրել. կա՛մ «գեղուհին» իր միգրացիոն քաղաքականությունից ապշած այսօրվա «արդեն դեմոգրաֆիական ճահիճ դարձող գերմանական լճակը» հանգիստ է թողնում ու երկու շաբաթվա մեջ Եվրամիության խողովակներով շատ շտապ լուծում է էդ միգրանտների հարցը, կա՛մ ինքն է իր ձևով լուծում դրանց հարցն ու ուռկանը գցում, սկսում է դրանց համատարած որսն ու դեպորտացիան:

ՔՍՄ-ի սույն քստմնելի արարքի արդյունքում  միգրանտների «մայր» կոչումը ստացած Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (ՔԴՄ) լիդեր «գեղուհու մարմար մարմինը լրիվ փշաքաղվել», «գեղուհին» ընկել է Եվրամիության ճահճի ու գերմանական ճահճացող լճակի այդ զույգ շլյուզի արանքը: Դեպորտացիա արեց՝ վե՛րջ իր գաղափարական կայունությանն ու սկզբունքայնությանը, չարեց՝ իր առանց այդ էլ թքած-կպցրած կոալիցիան լրի՜վ մեր կոալիցիայի օրը կընկնի:

Մենք մեր կողմից ֆրաու «գեղուհու» համար հոյակապ ելք ենք գտել. էդ լողազգեստը հանում, գոնե էս անգամ էդ անխիղճը մի կարգին շոր է հագնում, գնում է հեռուստատեսություն ու եթերից ասում.

-Նիկոլը, հազա՜ր ներողություն, Զեեհոֆերը ճիշտ էր, ես՝ ծերից ծեր սխալ, իզուր էլ զոռով նորից ընտրվեցի. նամուսն էլ է լավ բան, և ուստի իմ կողմից՝ երկարասպաս մի հրաժարական, թեպետ ի՞նչ կլիներ, որ մի քիչ էլ մնայի, ա՛յ ձեր… «շվայն»… (Ու ստեղ «գեղուհուն» հանում են եթերից):

Գեւորգ Ստեփանյան