Այսօր առավոտյան Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջով հանրությանն իրազեկել է զբաղեցրած պաշտոնից հոժարակամ հրաժարվելու մասին: Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը հոր` գեներալ մանվել գրիգորյանի, անմիջական ջանքերով ու Հայաստանի հանրապետական կուսակցության ամենաթող համաձայնությամբ ուզուրպացրած երիտասարդը տեղի է տվել հանրության պահանջին այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել նրա հորը` ցուցադրելով հասարակության կողմից Ղարաբաղի օգնության համար հանգանակված միջոցների հափշտակության մասին պատմող կադրերը:
 Հիշեցնենք, որ թաքնվելով ժողովրդի կողմից ընտրյալ քաղաքապետ լինելու անվան տակ, ընդամենը երկու օր առաջ «խրոխտ» կրտսեր Գրիգորյանը հայտարարում էր պաշտոնում մնալու ու գործնեությունը շարունակելու մասին: Ամենայն հավանականությամբ նա այն ժամանակ «իրազեկված» չէր հոր անցյալի մութ ու ամոթալի էջերից: Ի դեպ` այս մոլորության մեջ է նաև ՀՀԿ փոխնագահ Արմեն Աշոտյանը, ով «փառավոր գեներալի» նկատմամբ իրականացված ակցիան համարում է ռեպրեսիա: Ինչ կարող ես անել`ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում:

Մ.Խ.