Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չուշացրեց առաջին անակնկալը: Այն գրանցվեց Գերմանիա-Մեքսիկա դիմակությունում: Անտանելի վատ հանդիպում անցկացրած աշխարհի գործող չեմպիոնների ընտրանու պաշտպանական գիծը, որ ծանրորեն էր դիմակայում մեքսիկացիների գրոհին, չկարողացավ ամբողջությամբ չեզոքացնել մրցակիցներին, իսկ արագ հակագրոհի արդյունքում ծնված Լոսանոյի հարվածը հետ մղելը Նոյերի ուժերից վեր էր: Միաժամանակ նշենք Մեքսիկայի ընտրանու դարպասապահ Օչոայի ավելի քան վստահ խաղը, որը շատ բաներով թևավորեց թիմակիցներին: Ավելորդ չհամարենք նկատել, որ խոշոր մրցաշարերում սա Մեքսիկայի ընտրանու առաջին հաղթանակն էր գերմանացիների նկատմամբ:

Մ.Հ.