Երևան-Արմավիր-Սարդարապատ մայրուղին զարդարում է մեծ չափսի գովազդային երկու վահանակ՝ նվիված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-անյակին, մեկի վրա պատկերված է Ուսուբ բեկը, մյուսին՝ Ջհանգիր աղան: Վստահ եմ, որ տեղադրել է Եզդիական համայնքը: Այսքանը: Հայոց համար տոնակատարությունն իր տաշիտուշիներով հայտարարվել է փակված: Այդպես էլ այդ ճանապարհին չտեսանք նման պաստառներ՝ նվիրված Արամ Մանուկյանին, Պավել բեկ և Դանիել բեկ Փիրումյաններին, Թովմաս Նազարբեկյանին, Սիլիկյանին, Դրոյին, մյուս հերոսներին... Խոնարհվում եմ պատվախնդիր եզդի ժողովրդի առաջ՝ իրենց երախտավորների հիշատակի նկատմամբ արժանապատիվ կեցվածքի համար: Ցավում եմ մեր պատասխանատուների անտարբերության և տգիտության արդեն սովորույթի ուժ ունեցող ծանծաղամտության և անինքնասիրության համար: 100-ամյա հոբելյանը նշանավորող ոչ մի հիմնարար և մնայուն արժեք...

Հ.Գ. Ներկայացված դիտարկման հեղինակը Դավիթ Սարգսյանն է` ուղնուծուծով մտավորական, իսկական Հայ մարդ: Իմ կողմից ավելացվածն ընդամենը վերնագիրն է` այն էլ տեքստից արտածված: Ես այն ուզեցի կայքում անպայման ունենալ, քանզի եթե Երկիրն իր ընթացքի համար կողմնորոշիչներ չի ունենում, խոչ ու խութերը նրան շատ արագ կուլ կտան ու հերթական անգամ պարտադրված կլինես սկսել զրոյից: