Ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկումում` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մեր երկրում առկա վիճակը գնահատել է «բավականին ալեկոծված» ու հավելել, որ այն այդպիսինն էլ մնում է:

«Ալեկոծությունը երբեմն կարող է անկայունացնել վիճակը, երբեմն էլ կարող է իրավիճակ փոխել: Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը: Մեզ անհրաժեշտ են ճկուն կառուցվածքներ, որ մեր տնտեսությունն ու քաղաքականությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին: Պետք է մեր գործընկերներին օգնել պատրաստ լինելու անկանխատեսելի զարգացումներին», -ի մասնավոր ասել է դեսպանը: