Իտալական «Յուվենտուսից» աշխարհի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ Ջանլուջի Բուֆոնի հեռանալուց հետո թուրինյան ակումբը թիմի թիվ մեկ պաշտպանական գիծը վստահել է «Ջենովայից» տասներկու միլիոն եվրոյով ձեռք բերած Պերինին: Կախված «ծեր սինյորայի» նորեկի մրցելույթներից` «Յուվենտուսը» ջենովացիներին կարող է բոնուսների տեսքով ևս երեք միլիոն եվրո վճարել:

Պերինը  «Ջենովայի» դպրոցի սան է, թիմում նորամուտը նշել է 2010 թվին: Նախորդ մրցաշրջանում նա խաղադաշտ է ելել 37 անգամ, դրանցից 11-ում  դարպասը պահել է անառիկ:

Հետաքրքրասերների համար նշենք, որ հեռանալով «Յուվենտուսից»` Բուֆոնը խաղակոշիկները չի կախել մեխից: Հակառակը, չնայած ֆուտբոլի համար նրա խիստ առաջացած տարիքին, երեք տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի»  հետ: