Հայտնի է դարձել, թե որքան գումար կվաստակի Իսպանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, եթե թիմը հաղթի այսօրվանից Ռուսաստանում մեկնարկող աշխարհի առաջնությունում: Այո, ճիշտ այնքան, որքան հիշատակված է վերնագրում: Լրատվամիջոցները միաբերան հավաստում են, որ ստանալիք գումարի չափը Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբալիեն համաձայնեցրել է հավաքականի ավագ Սերխիո Ռամոսի հետ: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մեկ քառորդ եզրափակիչ դուրս չգալու դեպքում Ֆուտբոլիստները ոչինչ էլ չեն ստանա: Նշենք, որ Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի խաղերի ժանմանակ հավաքականի տղաները ստացան 600 հազար եվրո: Չորս տարի անց Բրազիլիայում այդ գումարը հավասարվել էր 720 հազարի, սակայն ընթերցողը հարկավ հիշում է, որ այդ ժամանակ Իսպանիայի ընտրանին ի զորու չեղավ հաղթահարելու խմբային փուլն անգամ ու նման անպատիվ կերպով դուրս  մնաց  հետագա պայքարից: