Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով Մոսկվայում գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում պլանավորված չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ժամանելու Մոսկվա:

Հիմա թե սա որքանո՞վ թերարժեվորում է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի, լուրջ քննության առիթ է, թեպետ խոսակցությունը վարպետորեն տեղափոխելով մեկ այլ հարթություն` նա դիվանագիտական նուրբ լեզվի կիրառմամբ ասել է, որ Հայաստանը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հավելել, որ երկու երկների առաջնորդների համար էլ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Դեպքերի զարգացման ընթացքից առաջ չընկնենք, սակայն չենք էլ կարող չասել, որ ինչ-որ բաների գնահատումների մեջ Ռուսաստանն ակնհայտորեն ակտիվ որոնումների մեջ է ու իր համար հստակեցումների խնդիր ունի: Իհարկե, սա Ռուսաստանի քաղաքական ղեկավարության ներքին գործն է, սակայն հանգամանքների բերումով այդ իշխանությունները ներկայացնում են մի պետություն, որը համակարգաստեղծ գործառույթներ ունի աշխարհում ու սույնի հետ հնարավոր չէ հաշվի չնստել: