Ավստրիայի իշծանությունները նախատեսում են երկրից արտաքսել մոտ 60 իմամների, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում Թուրքիայից։ Կարտաքսվեն նաեւ նրանց ընտանիքների անդամները։ Այս մասին հայտնում է The Local։ Պաշտոնական Վիեննան իր այս քայլը հիմնավորում է քաղաքական իսլամի դեմ պայքարի միջոցառումներով։ Արդեն իսկ 40 իմամ արտաքսվել է եւ փակվել են նաեւ 7 մզկիթներ։ Ըստ Kurier-ի փոխանցման, իմամների արտաքսման որոշումը հաստատվել է նաեւ Ավստրիայի վարչապետ Սեբաստյան Կուրցի կողմից։ Կուրցը եւս ասել է, որ արտաքսվողները ունեն օտարերկրյա ֆինանսավորում, ինչը անընդունելի է ավստրիական օրենսդրությամբ։ Նշվում է նաեւ, որ այս հարցում հիմնական ուսումնասիրությունները կատարվել են Կրոնական գործերի գերատեսչության եւ ՆԳ նախարարության կողմից։ Այս ուսումնասիրությունները, Կուրցի վստահեցմամբ շարունակվում են եւ լինելու են նաեւ ապագայում, քանի որ ավստրիական իշխանությունները դեմ են զուգահեռ հասարակությունների ստեղծմանը, քաղաքական իսլամին եւ ծայրահեղականությանն ու արմատականությունը։ Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք իրենց հերթին ձեռքները ծալած չեն նստի։