Համացանցում օրերս շրջանառվում է 14-ամյա Հայկի լուսանկարը, որին արդեն չորս օր է՝ փնտրում են հարազատները։ Հայկի եղբայրը՝ Գոռը, մեզ հետ զրույցում ասաց, որ դիմել է ոստիկանություն, ասել են «կզբաղվենք այդ հարցով»: Գոռը մանրամասնեց, որ նաև դիմել են ԱԻՆ, սակայն ԱԻՆ-ը մերժել է՝ պատասխանելով հետևյալը․«Մենք կկապվենք ոստիկանության հետ, եթե ասեն, որ պետք է սկսենք որոնողական աշխատանքները, ապա նոր կսկսենք»:
 
Գոռը մեզ փոխանցեց, որ այս պահին շուրջ 50 կամավորների հետ միասին փնտրում են իր եղբորը հարակից գյուղերից մեկում, իսկ քիչ առաջ «ընդամենը օգնության է եկել ԱԻՆ-ի փոքր մեքենա»: Հայկի եղբոր խոսքով՝ նրանք կարծես թե դուրս են եկել արդեն եղբոր հետքերով և ամենայն հավանականությամբ կգտնեն Հայկին։ Հիշեցնենք, որ արդեն 4 օր է՝ Հայկը տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Վերջինիս մոտ առկա է աուտիզմ։
 
Արմինե Միքայելյան