Սինգապուրի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցում այսօր կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։ Հանդիպմանը նախ երկու առաջնորդներն առանձնազրույց ունեցան, ապա արդեն բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով։ ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցեցին Պետքարտուղար Մայք Պոմպեոն, հատուկ խորհրդական Ջոն Բոլթոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Կելլին։ Հյուսիսկորեական կողմից բանակցություններին մասնակցեին Բանվորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը, ԱԳ նախարար Լի Յոն Հոն եւ կուսակցական-պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանդիպումից հետո տեղի ունեցավ պաշտոնական ճաշ եւ ստորագրվեց համատեղ հուշագիր, որով սկիզբ դրվեցին ամերիկա-հյուսիսկորեական նոր որակի հարաբերություններին։ Սպասվում է, որ առաջիկայում կհանդիպեն նաեւ Լի Յոն Հոն եւ Մայք Պոմպեոն։ Ավելի հեռու ապագայում, հնարավոր է, որ Դոնալդ Թրամփն այցելի Փհենյան, իսկ Կիմ Չեն Ընն էլ՝ Սպիտակ տուն։