Հովիկ Չարխչյանը գրում է ֆեյսբուքյան էջում գրում է.

Մինչև 1960-ականների վերջը ֆուտբոլային խաղի մրցավարները նախազգուշացնող քարտեր չունեին: Խախտումները նրանք գրանցում էին իրենց ծոցատետրում: Սակայն վերլուծելով մի քանի սկանդալային միջազգային հանդիպումներ, որտեղ մրցավարների և ֆուտբոլիստների միջև խնդիրներ էին ծագել լեզվական պատնեշների պատճառով, աշխարհի առաջնության մրցավարական կորպուսի ղեկավար Քեն Ասթոնը որոշեց տուգանքների սիստեմը դարձնել առավել տեսանելի: Գաղափարը նրա մոտ ծնունդ առավ, երբ մի անգամ մեքենայով կանգ առավ լուսացույցի տակ: Տուն հասնելուն պես նա այդ մասին պատմեց կնոջը: Իսկ վերջինս անմիջապես այն առարկայացրեց` մկրատով գունավոր թղթերից կտրելով կարմիր և դեղին քարտերը: