Հայտնի է դարձել Սոցիալական ապահովության պետական ծառայության նոր պետի անունը:

Dialogue.am-ի տեղեկություններով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ կնշանակվի «ՔՊ» անդամ, ակտիվիստ Արման Բոշյանը: 

Հիշեցնենք, որ 2017 թ-ի օգոստոսից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Սահակյանը, ով կուսակցական պատկանելությունից և քաղաքական իրողություններից ելնելով, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հունիսի 8-ին, ազատվել է պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն։