ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սամվել Հարությունյանը վերանշանակվել է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սամվել Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: