ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակվել Սմբատ Գոգյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին նշանակել կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: