Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։ 

Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին, Knyaz Saroyan-ին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու։

Նշենք, որ Կնյազ Սարոյանը որոշ ժամանակ աշխատել է նախագահականի Հան­րային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում: Իսկ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանը դարձել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ նա համատեղում էր լրատվականի ղեկավարի եւ տեղակալի ժամանակավոր պարտականությունները: Ըստ ամենայնի՝ տեղակալի պաշտոնում վերջնականապես նշանակվելուց հետո Բաբայանը որոշեց գլուխն ազատել լրագրողներից եւ հրաժեշտ տալ լրատվական վարչությանը: